Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից պայքարը դուրս թողնելուց հետո չի հուսահատվել:

«Պետք է տուն գնանք, լացենք և շարունակենք ապրել: Չարժե միմյանց մեղադրել պարտության մեջ: Մենք Բունդեսլիգայում մի շարք ռեկորդներ գրանցեցինք, չեմպիոն դարձանք, դուրս եկանք Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Եթե սա վատ մրցաշրջան է, ապա ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպիսին է լինում լավ մցաշրջանը»,- Ռոբենի խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: