Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին այցելել է Շուշի քաղաք:
Նախագահը մասնակցել է Արցախյան պատերազմի անվանի հրամանատարներից մեկի՝ Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար, <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Վաչագան Իշխանյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը:

 

 

Երկրի ղեկավարն Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցների հիշատակի հավերժացումը կարեւոր է համարել թե քաղաքական, թե բարոյական տեսանկյուններից:

 

 

Այնուհետեւ Նախագահ Սահակյանը մասնակցել է 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված շրջվարչակազմի նիստին: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

 

 

Բակո Սահակյանը Շուշիի շրջանի եւ համահայկական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի զարգացումը համարել է հանրապետության առջեւ ծառացած գերխնդիրներից մեկը՝ հավելելով, որ նման յուրահատկությունը լրացուցիչ պատասխանատվություն է պահանջում աշխատանքների պատշաճ իրականացման գործընթացում:

 

 

Միջոցառումներին մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: