ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը, փոխանցում է Ria Novosti-ն:

 

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի' Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ծրագրվող հեռախոսազրույցից հրաժարվելը, որը նախատեսում էր Ուկրաինայի իրավիճակի շուրջ քննարկում, ցույց է տալիս Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու հարցում ԱՄՆ-ի ոչ շահագրգռված լինելը»,-ասել է ՌԴ-ի ԱԳՆ աղբյուրը:

 

Նշենք, որ ամերիկյան կողմի խնդրանքով նախատեսված էր Լավրովի և Քերիի հեռախոսազրույցը Սիրիայի հարցով: Սակայն, երբ ամերիկյան կողմն իմացել է, որ առաջ է քաշվելու նաև Ուկրաինայի թեման, Վաշինգտոնն անմիջապես հետաձգել է հեռախոսազրույցը՝ առնվազն մեկ օրով: