Մյունխենի «Բավարիայի» փոխնախագահ Կարլ Հոպֆներն ընտրվել է ակումբի նախագահ, որտեղ կփոխարինի Ուլի Հենեսին: Հիշեցնենք, որ վերջինս պաշտոնը լքեց, քանի որ մեղադրվում էր հարկեր չվճարելու մեջ:

Հոպֆներն ընտրվել է ձայների 99,6% տոկոսով: 1593 մարդ կողմ է քվեարկել, հինգը' դեմ, մեկ մարդ էլ ձեռնպահ է մնացել:

Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2016թ-ը: Այս մասին տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: