Ինչպես հայտնում է itar-tass-ը, Օդեսայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններից հետո Ռուսաստանին կամ որևէ այլ երկրի գործնականում անհնար կլինի համոզել զինաթափվել Ուկրաինայի հարավ-արևելքի մարդկանց, քանի որ նրանց կյանքն ուղղակիորեն սպառնալիքի տակ է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Այսուհետ Ռուսաստանն, ըստ էության, կորցնում է իր ազդեցությունը այդ մարդկանց նկատմամբ, քանի որ նրանց անհնար կլինի համոզել զինաթափվել՝ իրենց կյանքին սպառնացող վտանգի ֆոնին: Օդեսայում կենդանի այրել են անզեն ժողովրդին»,- ասել է նա:

 

«Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնում Օդեսայում զոհվածների ընտանիքներին»,- ընդգծել է մամուլի քարտուղարը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցած ողբերգական դրությունը դարձավ ամենաարյունալին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Այս ընթացքում զոհվեց մոտ 42, վիրավորվեց մոտ 174 մարդ: