«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 22 հասցեով շենքի դիմաց, մայիսի 2-ին, ժամը 12.00-ին վրաերթի է ենթարկել 1992թ. ծնված Կարինե Ս.-ին: Քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

Բացի այդ, մայիսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 30 տան մոտ իրար են բախվել «Տոյոտա Պրադո» և «Ջիպ Չեռոկի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջին ավտոմեքենայի ուղևորը (10-րդ դասարանի աշակերտ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: