ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' մայիսի 6-ին ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական շփման գծում:

 

Մշտադիտարկումը տեղի կունենա Տերտերի շրջանում: Հայկական կողմում մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Եվգենի Շարովը:

 

Հակառակ կողմում մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Սվեդբերգը և Իրժի Աբերլեն: