Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը «կարող Է լուրջ հարված հասցնել Եվրոպայի տնտեսությանը»: Դա խոստովանել Է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Սիյմ Քալասը, որն արժութային եւ ֆինանսական հարցերի եվրակոմիսարի ժամանակավոր պաշտոնակատարն Է:

 

«Մենք հանգամանորեն վերլուծել ենք Ռուսաստանի դեմ (առեւտրատնտեսական) պատժամիջոցների սահմանման հնարավոր հետեւանքները: Մենք մշակել ենք երեք հնարավոր սցենար, որոնցից վատթարագույնը լուրջ վնաս Է նախատեսում Եվրոպայի տնտեսության համար»,- նշել Է Քալասը Եվրահանձնաժողովի գարնանային վիճակագրական կանխատեսմանը նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: