Պարագվայում շուրջ 40 հազար մարդ մեկուսացված վիճակում է հայտնվել երկրի հարավում տեղատարափ անձրեւների հարուցած վարարումների պատճառով, տեղեկացնում է La Sequnda հրատարակութունը:

 

Նիեմբուկուի դեպարտամենտի նահանգապետ Կառլոս Սիլվան հայտնել Է, որ ջուրը հազարավոր մարդկանց կտրել է երկրի մնացած մասի հետ հաղորդակցումից: Նա կենտրոնական իշխանություններից պահանջել Է ուղղաթիռներ ուղարկել բնակչության տարահանման համար: Պարագվայի այս մասում ճանապարհներն այժմ անանցանելի են դարձել տրանսպորտի համար:

 

Ընդհանուր առմամբ, նահանգապետի խոսքով՝ դեպարտամենտի բնակավայրերի մոտավորապես կեսը մեկուսացված է ջրով: Վիթխարի վնաս Է հասցվել տարածաշրջանի գյուղատնտեսությանը, քանի որ տարերքը ոչնչացրել Է բազմաթիվ տնկարկներ:

 

Մինչդեռ, օդերեւութաբանները զգուշացնում են, որ հորդառատ անձրեւները հազիվ թե դադարեն հարավամերիկյան երկրի այս մասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: