«Ռեդինգի» երկրպագուները «Բերնլիի» դեմ խաղից հետո խաղադաշտ են վազել իրենց թիմի՝ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը տոնելու համար, ինչն իրենց սիրելի թիմին հնարավորություն կտար պայքարել Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալու համար:

Սակայն երկրպագուները սխալվել էին, քանի որ զուգահեռաբար ընթացող խաղում «Բրայթոնը» 92-րդ րոպեին «Նոթինգեմ Ֆորեսթի» դարպասն ուղարկել էր հաղթական գոլ և զրկել «Ռեդինգին» փլեյ-օֆֆի ուղեգրից: