ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 5-ին' ժամը 21.54-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սլաբոդկա թաղամասի Ղորղանյան փողոցի թիվ 187 տան բակում' ծառի վրա, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ա. Ի.-ի տան բակում հայտնաբերվել է «Իժ» տեսակի օձ (մոտ 50 սմ), որը տեղափոխվել է անվտանգ տարածք: