ffa.amԻնչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մայիսի 13-ին և 15-ին Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, ընկերական հանդիպումներ է անցկացնելու Լեհաստանի Մ-19 հավաքականի հետ: