«Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը դարպասապահ Արթուր Հարությունյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են «Շիրակի» մամուլի ծառայությունից, Հարությունյանը գրեթե մեկ ամիս առողջական խնդիրներ ուներ, ինչի հետևանքով չէր կարողանում լիարժեք մարզվել: Այսպիսով, երկու կողմերը եկան համաձայնության և խզեցին պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Հարությունյանը «Շիրակին» էր միացել 2012թ. հունվարից: