ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալներով' անցած ամիսներին երկրում գնաճ է եղել: Հայաստանում 12 ամսվա գնաճը կազմել է 4.4%, իսկ այս տարվա 4 ամիսներինը' 1.7%:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ գնաճի հիմնական պատճառը գերմոնոպոլիզացված վիճակն է Հայաստանում:

 

«Գների բարձրացում բոլոր երկրներում է կայանում, սակայն քաղաքակիրթ երկրներում եկամուտների աճն առաջանցիկ տեմպով է գնում, քան գների: Եթե մեր եկամուտներն ավելի շատ աճեր' այդ 4.4 տոկոսը մեծ աճ չէր լինի: Պատճառները շատ են, որոնցից առաջինը գերմոնոպոլիզացված վիճակն է: Բոլորը գիտեն և′ պաշտոնյաները, և′ մամուլը գիտի, որ օրինակ շաքարավազի 98 տոկոսը մի մարդ է ներկրում, մյուս երկու տոկոսը նորից նույն մարդն է ներկրում ուրիշի ազգանունով: Ու այդ վիճակն է մյուս ասպարեզներում' բենզին, սպիրտ և այլն: Երկրորդ պատճառն այն է, որ վերահսկողությունն օպտիմալ և ռացիոնալ չի իրականացվում»,- նշեց Պողոսյանը: