«Մանչեսթեր Յունայթեդը» նախկինի պես շարունակվում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով:

«Կարմիր սատանաները» պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 40 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռոյսը Լուի Վան Գալի ուշադրության կենտրոնում է, վերջինս Աշխարհի առաջնությունից հետո հնարավոր է գլխավորի մանչեսթերյան ակումբը: