Հայտնի դարձավ հունիսի 2-13-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվելիք գերմրցաշարի վերջնական կազմը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Ֆաբիանո Կարուանան, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին և Սիմեն Ագդեստեյնը:

Այնուհետև գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը կմասնակցեն հունիսի 15-21-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվելիք աշխարհի արագ և կայծակնային խաղի առաջնություններին: