Հանրապետության տարածքում մայիսի 8-12-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ին կնվազի 3-5, արևելյան շրջաններում' 10-12 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Քամին հարավային' 2-7մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ:

 

Երևանում մայիսի 8-12-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Մայիսի 8-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +26 աստիճան, մայիսի 9-12-ին' + 28 աստիճան: