Մայիսի 7-ին, ժամը՝ 18.17-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմավիր – Մրգաշատ ավտոճանապարհին «Գազ-24» մակնիշի 33VS517 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Կ.) դուրս է եկել կամրջի երթևեկելի մասից և ընկել ցած:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Կ.-ը և ուղևոր Է. Զ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա.Կ.-ի վիճակը գնահատել են ծանր, իսկ Է. Զ.-ը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենան: