Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Կիևի իշխանությունների կողմից կազմակերպվող արտահերթ նախագահական ընտրություններն ինքնին գնում են ճիշտ ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Gazety.ru-ն:

 

«Բայց այս ընտրությունները ոչինչ չեն լուծի, եթե Ուկրաինայի բոլոր քաղաքացիները չհասկանան, թե այդ ընտրություններն ինչպես կերաշխավորվեն իրենց իրավունքները»,- ընդգծել է նախագահն իր շվեյցարացի գործընկերոջ' Դիդյե Բուրկհալտերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Ուկրաինայում նախատեսվող արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25- ին: Հիշեցնենք, որ Արևմուտքը բազմիցս մեղադրել է Ռուսաստանին այս ընտրությունները խոչընդոտելու փորձում կատարելու մեջ: