Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կարմիր բանակի անձնակազմի ընդհանուր կորուստներն, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ճշտված տվյալների՝ կազմել են 8 միլիոն 668 հազար 400:

 

Զոհված զինծառայողների ընդհանուր թիվն ավելի քան մեկուկես միլիոնով ավելացել է նախորդ վիճակագրության համեմատությամբ, «Ինտերֆաքս»ին հայտնել է ՌԴ-ի Հանրային պալատի ազգային անվտանգության հիմնախնդրիների հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Կանշինը: «Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվում էր, որ պատերազմի տարիներին մեր երկրի տարածքում եւ նրա սահմաններից դուրս զոհվել է ավելի քան յոթ միլիոն խորհրդային զինվոր»,- ասել է նա: