Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայում տեղի ունեցող իրադրությունների արդյունքում Դաշնային զորքերը Նորմանդիայում ափ իջեցնելու 70-ամյակին նվիրված տոնակատարությունների ընթացքում չի նախատեսվում Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը։ Այդ մասին ճեպազրույցին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը։

 

«Չեմ կարծում, թե մենք կհանդիպենք նրա հետ՝ հաշվի առնելով այն, ինչ կատարվում է»,- նշել է նա։

 

Հիշեցնենք որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովn ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի համատեղ ջանքերն' Ուկրաինայում ծանր ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: