Վատիկան կատարած եղբայրական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունեցել է մի շարք հանդիպումներ:

 

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր առանձնազրույց է ունեց ել հանգստի անցած Բենեդիկտոս 16-րդ Պապի հետ: Վեհափառ Հայրապետը նաև հանդիպել է Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի, Քրիստոնեական միության ջատագովման պապական խորհրդի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխի և Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ:

 

Նորին Սրբությունը պատվիրակության ուղեկցությամբ այցելել է նաև Ս. Պետրոսի տաճար, ապա Կաթոլիկ Եկեղեցու կողմից օրեր առաջ սրբադասված Հովհաննես ԻԳ և Հովհաննես Պողոս Բ պապերի շիրիմներին: Աղոթք է կատարվել Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև: