Հանրապետության տարածքում՝ Մայիսի 10-14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Քամին հարավային' 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

 

Երևանում' 10-ին հնարավոր է, 11-14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ: