Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է շրջանների, մասնավորապես Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցություններ սկսել, հայտարարել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը «Շուստեր live» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել: Բանակցությունները պետք է ընթանան տեղի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ նրանց, ովքեր ներկայացնում են քաղաքական և քաղաքացիական շարժումները, այլ ոչ թե ահաբեկիչների հետ»,- ասել է նա:

 

Տուրչինովը նաև հիշեցրել է ամբողջ երկրում ազգային միասնության կլոր սեղանների անցկացման նախաձեռնության մասին: