Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ նվազագույն 1:0 հաշվով պարտության մատենց «Ամկարին»:

Հանդիպման միակ գոլը 30-րդ րոպեին հեղինակեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Սա հայ հարձակվողի 16-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում: Նշենք, որ Մովսիսյանը փոխարինվեց 83-րդ րոպեին:

Տեսանյութը` այստեղ: