Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ' ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել և մայիսի 8-ին' ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1974 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որը 2000 թ. մայիսի 26-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

 

Սարգիս Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին: