Մայիսի 12-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեում' Կրպակ սուպերմարկետի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի 35ST971, «ՎԱԶ 2107» մակնիշի 35SD957(վարորդ Գ. Բ.) և «Լիդեր» տաքսի ծառայությանը պատկանող «Դաևու Նեքսիա» մակնիշի T5665 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

 

Փրակարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ.1977թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվասծքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: