ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, մայիսի 8-ին' ժամը 16:15-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ա.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի 5 խնձորի միջից հայտնաբերել և առգրավվել է 14 հատ «B8» դաջվածքով դեղահաբ:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: