Գազամատակարարման հետ կապված խնդիրների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Այս մասին հանձնաժողովի հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Վարդան Այվազյանը: «Նիստի ընթացքում որոշվել է, որ գազի հարցերով հանձնաժողովի նախագահը ես եմ լինելու»,-ասաց Այվազ յանը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովի հերթական նիստում որոշվել է նիստեր անցկացնել ամենօրյա ռեժիմով, որպեսզի աշխատանքներն ավելի ինտենսիվ լինեն: «Հաշվի առնելով, որ գազի հարցով հանձնաժողովի աշխատանքի ժամկետը լրանում է հունիսին, իսկ մենք արդեն քիչ ժամանակ ունենք, հավանաբար կանցնենք նիստերի անցկացման ամենօրյա ռեժիմի, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել մեր աշխատանքները»,- նշեց Այվազյանը՝ հավելելով, որ հրավիրել են նաև փորձոգետների' առանձին հարցերում մասնագիտական գնահատականներ տալու համար:

 

Գազամատակարակման հետ կապված խնդիրների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանն էր, ով նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում: