ՌԴ-ի կառավարության կողմից Հայաստանի եւ Ղրղզստանի կառավարություններին շարժական բուժախտորոշիչ կլինիկաների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ խորհրդաժողովի շրջանակներում: Այդ մասին հաղորդել Է «Ռոսպոտրեբնադզորը&ra quo;:

 

«Մեր ծրագրում ունենք երկու ավտոմոբիլների ճանապարհում, իսկ դրանք թե՛ ախտորոշման կենտրոններ են եւ թե՛ բժշկական օգնության կենտրոններ, որոնք կմեկնեն Ղրղզստան եւ Հայաստան»,- խորհրդաժողովի կողասրահներում լրագրողներին պատմել Է գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան:

 

Կլինիկաները գնվել են համագործակցության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը կատարում Է Ռուսաստանի «ՁԻԱՀ տեղեկատվական կապ» հասարակական կազմակերպությունը եւ ֆինանսավորում Է ՌԴ-ի կառավարությունը: Շարժական կլինիկաներն արտադրում Է Կամայի գործարանը:

 

Այցելքին աշխատում են չորս բժիշկներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ, թերապեւտ, դերմատովեներոլոգ եւ լաբորանտ-բժիշկ: Բժիշկներից յուրաքանչյուրն օրական ընդունում Է շուրջ 50 հիվանդ: Լաբորանտ-բժիշկը կատարում Է խորհրդատվություն եւ թեստավորում՝ ՄԻԱՎ-ի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, հեպատիտ B-ի եւ տուբերկուլյոզի Էքսպրես-անալիզներ:

 

Կլինիկայի հանձնման արարողությանը կմասնակցի Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: