Շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը Բեյրութի մրցաշարում կես միավորով է հետ մնում առաջատարից:

Բեյրութի մրցաշարի 8-րդ տուրում Քոթանջյանը մրցում էր առաջատար Կիրիլ Ստուպակի հետ: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիան ավարտեց ոչ-ոքի: Այժմ Քոթանջյանն ունի 6 միավոր, իսկ առաջատարները' Ստուպակը, Միրզոևը, Տիվյակովն ունեն 6,5-ական միավոր:

Հաջորդ տուրում Քոթանջյանի մրցակիցը գրոսմայստեր Ռուսիս Իգորսն է: