Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Bild պարբերականի վարկածով' ընդգրկվել է Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Հեղինակավոր պարբերականի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ. Մարկ-Անդրե տեր Շտեգեն' «Բորուսիա» Մյոնխենգլադբախ, պաշտպաններ' Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ' երկուսն էլ «Բավարիա», Մատս Հումելս' «Բորուսիա» Դորտմունդ, Ռիկարդո Ռոդրիգես' «Վոլֆսբուրգ»:

Կիսապաշտպաններ' Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս' երկուսն էլ «Բորուսիա» Դորտմունդ, Ֆրանկ Ռիբերի, Մարիո Գյոտցե' երկուսն էլ «Բավարիա»:

Հարձակվողներ' Ադրիան Ռամոս' «Հերտա», Ռոբերտ Լևնադովսկի' «Բորուսիա» Դորտմունդ:

Մխիթարյանն ավարտված առաջնությունում 7 անգամ ընդգրկվել էր Bild-ի կողմից կազմված տուրի խորհրդանշական հավաքականներում:

Հայաստանի հավաքականի առաջատարը 2013-2014 թվականներին Բունդեսլիգայում անցկացրել է 31 հանդիպում' դարձել 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: