Ինչպես հայտնում է itar-tass-ը, Կիևի իշխանությունները խախտել են ՄԱԿ-ի հետ պայմանավորվածությունները, եթե Կրամատորսկում կիրառել են ՄԱԿ-ի ճանաչողական նշաններով ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի աղբյուրը:

 

ՄԱԿ-ն ուսումնասիրում է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Կրամատորսկում Կիևի կողմից իրականացվող գործողությունների ժամանակ կիրառել են ՄԱԿ-ի ճանաչողական նշաններով ուղղաթիռները:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղաղության աջակցման դեպարտամենտն այդ հարցով կապի մեջ է ուկրաինական իշխանությունների հետ:

 

Այդպես է համաշխարհային կազմակերպությունը մեկնաբանել տեղեկությունն ուկրաինական իշխանությունների կողմից Կրամատորսկում հատուկ գործողության ընթացքում ՄԱԿ-ի տարբերանշաններով առնվազն 3 ուղղաթիռների կիրառման վերաբերյալ: