Ազգային ժողովը քննարկում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների համար վերացնել պարտադիր աուդիտը:

 

Հարակից զեկուցողը' ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդգծեց, որ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո' աուդիտորական եզրակացության հետ, սակայն այս նախագծով առաջարկվում է վերացնել պարտադիր աուդիտը խոշոր կազմակերպությունների համար: «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր նախագիծ է, քանի որ պարտադիր աուդիտ անցնելը լրացուցիչ ֆինանս ական բեռ է խոշոր կազմակերպությունների համար: Նախագծով առաջարկվում է վերացնել պարտադիր աուդիտը և կազմակերպություններն ազատել այդ ֆինանսական բեռից»,- ասաց Այվազյանը:

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից: