2014թ. հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում, որոնցից 36-ում' համայնքի ղեկավարի և 30-ում' ավագանու անդամի ընտրություններ:

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 89 քաղաքացի, որոնցից 9-ը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. գրանցվել է համայնքի ղեկավարի 80 թեկնածու:

 

Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 201 քաղաքացի: Սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ավագանու անդամի 5 թեկնածուի կողմից. գրանցվել է ավագանու անդամի 196 թեկնածու:

 

Համայնքի ղեկավարի գրանցված 80 թեկնածուներից 7-ը, իսկ ավագանու անդամի գրանցված 196 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Համայնքի ղեկավարի 80 թեկնածուներից 22-ը մինչև 40 տարեկան են, 51-ը' 40-60 տարեկան և 7-ը' 60 և ավելի: Ավագանու անդամի 196 թեկնածուներից 83-ը մինչև 40 տարեկան են, 94-ը' 40-60 տարեկան և 19-ը' 60 և ավելի:

 

2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածն սկսվում է մայիսի 21-ից: