ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 14-ին' ժամը 13.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 18 տան տանիքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: