Ընթացիկ տարում առողջապահության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների սերտացում է կանխատեսվում առողջապահության ոլորտում: Երկու երկրները նախագծերի իրականացման ծրագրեր են ուրվագծում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Հնդկաստա նի դեսպան Սուրեշ Բաբուն նշեց, որ առաջին նախագիծը, որը Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը ցանկանում է իրականացնել ՀՀ առողջապահության նախարարության հետ, վերաբերում է հեռուստաբժշկության մասին հուշագրի ստորագրմանը:

 

«Հնդկական կողմը կիրականացնի հեռուստաբժշկության նախագիծը, որպեսի հայաստանյան հիվանդներն ունենան հնարավորություն հնդիկ բժիշկների հետ շփվել արբանյակային կապի միոջոցով, որպեսզի ստանան համապատասխան խորհրդատվություն, բժշկական օգնություն իրենց հիվանդությունները բուժելու համար»,- պատմեց դեսպանը' հավելելով, որ արբանյակային կապի այդ սարքավորումները կտեղադրվեն հայաստանյան շուրջ 11 հիվանդանոցներում:

 

Երկրորդ ծրագիրը, որի շուրջ աշխատում է դեսպանատունը' սեպտեմբերի վերջին հնդկական ավանդական և այլընտրանքային բժշկության թեմայով գիտական սիմպոզիումի անցկացումն է:

 

«Որովհետև, ինչպես գիտենք, Հնդկաստանը մեծ փորձ ունի ոչ միայն այն բժշկության ոլորտում, որը բորորին հայտնի է, այլ շատ հիվանդությունների բուժման գործում, ինչպիսիք ենհոմեոպատիան, յոգան, այլ հիվանդություններ: Եվ հենց այդ պատճառով սա հնդկական ավանդական բժշկության փաթեթ է»,- պատմեց Սուրեշ Բաբուն:

 

Նրա խոսքով, հենց այդ գիտաժողովի արդյունքներից հետո իրենք կկարողանան համապատասխան պայմանագիր կնքել և բոլոր հետաքրքրված երիտասարդ հայ մասնագետները հնարավորություն կունենան հնդկական կողմի ֆինանսավորմամբ ուսումը շարունակել Հնդկաստանում, ապա վեադառնալ և ձեռք բերված փորձը ներդնել Հայաստանում: Այդ մասնագետները ստանալու են բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններ' բացելով նաև հնդկական բժշկությունը ներկայացնող իրենց կենտրոնները:

 

Դիվանագետը շեշտեց, որ հայ-հնդկական հարաբերություններում ոչ միայն գիտական համատեղ ուսումնասիրություններ իրականացնելու, այլև դեղագործական, բժշկական սարքավորումներ արտադրելու մեծ հեռանկարներ և հնարավորություններ կան:

 

«Խոսքը Հայաստանի տարածքում հնդկական սարքավորումների արտադրման մասին է: Հնդկական ընկերությունները պատրաստ են համագործակցել դեղագործական սարքավորումների ոլորտում և իսկապես կան մեծ հեռնկարներ' հաշվի առնելով և° մարդկային, և° ֆինանսական ռեսուրսները»,- պարզաբանեց դեսպանը' ընդգծելով, որ դեղագործությունը հնդկական արդյունաբերության ամենաուժեղ կողմերից մեկն է: Նա բերեց այն օրինակը, որ ԱՄՆ-ում միայն ուռուցքաբանական դեղորայքի շուրջ 70 տոկոսը ներկրվում է հենց Հնդկաստանից, որովհետև դրանք տարբերվում են որակապես, ինչպես նաև իրենց գնային մատչելիությամբ:

 

«Իհարկե, հայկական շուկան մեծ չէ, բայց և այնպես, եթե մեր ընկերությունները գալիս են այստեղ համատեղ արտադրության համար, ապա դրանք կարող են արտահանվել նաև Մաքսային միության ողջ տարածքով: Ես լավ հնարավորություններ եմ տեսնում արտադրությունը երկու երկրների միջև հզորացնելու ուղղությամբ»,- հավելեց Սուրեշ Բաբուն:

 

Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) և Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ երկօրյա գիտաժողովի շրջանակում, որը մեկնարկել է մայիսի 13-ին, Հայաստան են ժամանել նաև հնդիկ ուռուցքաբաններ: Գիտաժողովի շրջանակում քննարկվել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեթոդները և անցկացվելու են սեմինարներ: Մայիսի 14-ի զեկույցները եւ սեմինարները նվիրված են եղել ստամոքսի և աղիների քաղցկեղին: Սեմինարների շարքն իր աշխատանքները կամփոփի մայիսի 15-ին, երբ մասնագետները կքննարկեն լեյկեմիայի բուժմանն առնչվող հարցերն ու մոտեցումները:

 

 

Զրուցեց Տաթևիկ Գրիգորյանը