Սիդնեյից Սինգապուր թռչող Scoot լոուկոստերի ինքնաթիռը ամուսինների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով հարկադրված է արտակարգ վայրէջք կատարել Ինդոնեզիայի Բալի կղզում: Այդ մասին մայիսի 15-ին հաղորդել է սինգապուրյան Straits Times թերթը:

 

Հրատարակության տվյալներով՝ ամուսնական զույգի կոնֆլիկտի հետեւանքով, որի ազգությունն ու անունները չեն նշվում, կոտրվել կամ խիստ վնասվել է կնոջ ձեռքը: Նրան շտապ որակյալ բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտության կապակցությամբ օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Բալիի միջազգային օդանավակայանում:

 

Այնտեղ հանրանավը ստիպված է եղել լքել եւս մեկ ուղեւոր, որն ալկոհոլի ներգործությամբ պահապնջում էր չվերթը շարունակել առանց վայրէջքի: Օդանավի հրամանատարի կարծիքով՝ նա վտանգ էր ներկայացնում անձնակազմի եւ ուղեւորների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: