Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Բագրատունյանց պողոտայում Opel մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը կանգնեցնում է նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցներին և հայտնում, որ ավտոմեքենայով տեղափոխում է ամուսինների, իրենց ուզած հասցեն սակայն ճանապարհին հղի կնոջ ինքնազգացողությունը վատացել է:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՃՈ աշխատակիցներ Էդգար Բլբուլյանն ու Տարոն Մուրադյանը տաքսուն ուղեկցում են դեպի Էրեբունի բժշկական կենտրոն սակայն տեսնելով, որ աղջկա ինքնազգացողությունը չի կարգավորվում, նրան ամուսնու հետ տեղափոխում են իրենց ծառայողական ավտոմեքենան և ուղևորվում Էրեբունի բժշկական կենտրոնի ծնարան: Այդ ընթացքում ներքին կապով կապնվում են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ պատասխանատու, ոստիկանության մայոր Կարեն Հովակիմյանին և տեղեկացնում այդ մասին: Կ. Հովակիմյանն էլ հեռախոսակապով կապնվում է էրեբունի բժշկական կենտրոն ու հայտնում, որ ՃՈ աշխատակիցների կողմից հիվանդը տեղափոխվում է իրենց մոտ:

 

Շարունակությունը՝ այստեղ: