Հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ:

 

Գրանցված թեկնածուները չորսն են, որոնցից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանն է: Վերջինս ՀՀԿ-ական է, սակայն այս ընտրություններում ինքնաառաջադրվել է:

 

ՀՀԿ-ն քաղաքապետի ընտրություններում առաջադրել է «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի տնօրեն Վաչագան Ադունցին։

 

Նշենք, որ Սուրեն Խաչատրյանը դեռևս ՀՀԿ-ի Սյունիքի տարածքային կառույցի ղեկավարն է, և ընտրություններում առաջադրված թեկնածուն ամբողջությամբ կստանա Խաչատրյանի սատարումը:

 

Մյուս երկու թեկնածուները ևս ինքնառաջադրվել են, նրանցից Տիգրան Կարապետյանը, ով «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրենն է, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շրջապատից է, և մարզպետն այս ընտրություններում կսատարի հենց նրան, իսկ մյուս թեկնածուն անկուսակցական, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Ցոլյանն է:

 

Գրանցված թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել մինչև մայիսի 29-ը, նախընտրական քարոզարշավը Գորիսում կմեկնարկի մայիսի 21-ին և կտևի մինչև հունիսի 6-ը: