Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է «Տորինոյի» հետ բանակցություները' հարձակվող Չիրո Իմոբիլեին ձեռք բերելու համար:

Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, գերմանական ակումբը պատրաստ է գործարքի մեջ ընդգրկել Մատս Հումելսին:

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ գործարքի գինը կկազմի 6,9 մլն եվրո:

Այս մրցաշրջանում Իմոբիլեն հանդիսանում է Սերիա A-ի լավագույն ռմբարկուն: Ֆուտբոլիստը 32 խաղում հեղինակել է 21 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

Ակնկալվում է, որ հարձակվողը կփոխարինի Ռոբերտ Լևանդովսկիին, ով ամռանը կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»: