Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ երկրի արևելքում ուժային գործողություններ են անցկացվում «անջատողականների» դեմ և կարող են դադարեցվել այդ գործողությունները, եթե նրանք վայր դնեն զենքը: Այս մասին հայտնում է novoteka.ru-ն։

 

«Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ հակաահաբեկչական գործողություններն անցկացվում են, որպեսզի պաշտպանեն Ուկրաինայի քաղաքացիներին։ Այն անցկացվում է նրանց դեմ, ովքեր զենքը ձեռքներին մարտնչում են Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի դեմ»,- հայտարարել է Տուրչինովը Գերագույն ռադայի նիստի ժամանակ։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում լարվածության ֆոնին «հակաահաբեկչական» գործողություններն սկսվել են իրականացվել ապրիլի 14-ից սկսած, որի ընթացքում ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 65 մարդ: