Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի 32-րդ խաղարկությունում Հայաստանի թիմը մրցեց Կորեայի ընտրանու հետ:

Թեհրանում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի 32-րդ խաղարկությունը, որին աշխարհի 10 ուժեղագույն ընտրանիներ են մասնակցում: Այս 10 ընտրանիները վիճակահանությամբ բաժանվել են 2 խմբի: Ա խմբում ելույթ են ունենում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հունգարիայի և Ղազախստանի թիմերը: Ա խմբում 1-ին մրցափուլում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ Ռուսաստան–Հունգարիա՝ 5:3, Թուրքիա–ԱՄՆ՝ 5:3:

Բ խումբ, 1-ին մրցափուլ՝ Հայաստան-Հարավ. Կորեա՝ 5:3, Իրան-Ադրբեջան՝ 8:0:

Այս մրցափուլում Հայաստանի ընտրանու հաղթանակը կռեցին Ռաֆայել Ալեքսանյանը, 71 կգ (Հուն Ջի Յուն, 12:3), Ռաֆիկ Մանուկյանը, 80 կգ (Հյուն Ջուն Կիմ, 2:1), Հրաչ Հովհաննիսյանը, 85 կգ (առանց մրցակցի հաղթանակ գրանցվեց), Մովսես Ադամյանը, 98 կգ (Բոն Հակ Կու, 6:4), Վաչիկ Եղիազարյանը, 130 կգ (Մին Յոն Կիմ, 8:0): Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ հաշիվները. 59 կգ՝ Գի Ուկ Չոյ–Նարեկ Խաչատրյան՝ 9:0, 66 կգ Սու Հան Ռյու–Գևորգ Սահակյան՝ 10:0, 75 կգ Վու Հեոն Կիմ-Կարապետ Չալյան՝ 8:0:

Ա խմբում Ռուսաստանի թիմը ոչ մի հնարավորություն չտվեց Ղազախստանին (8:0), Հունգարիան'ԱՄՆ-ին (8:0):

Բ խումբ. Հայաստան-Ադրբեջան՝ 0:8, Ֆինլանդիա-Հարավ. Կորեա՝ 4:4 լրացուցիչ ցուցանիշներով 19:16 հաշվով հաղթեցին կորեացիաները: Այս մասին գրում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստան–Ադրբեջան հանդիպման արդյունքներն են. Օրխան Ահմադով-Նարեկ Խաչատրյան (59 կգ)՝ 8:0, 66 կգ՝ Հասան Ալիև-Գևորգ Սահական՝ 8:0, 71 կգ՝ Ռասուլ Չունաեվ-Ռաֆայել Ալեքսանյան՝ 8:0, 75 կգ՝ Էլվին Մուսալիև-Կարապետ Չալյան՝ 1:1, 80 կգ՝ Էմին Ահմադով-Ռաֆիկ Մանուկյան՝ 8:2, 85 կգ՝ Հրաչ Հովհաննիսյան-Շահրիար Մամադով գոտեմարտը դադարեցվել և հաղթանակը շնորհվել է ադրբեջանցուն: 98 կգ՝ Սանան Թեհամասեբի–Մովսես Ադամյան՝ 6:3, 130կգ' Վաչիկ Եղիազարյան–Սաբան Սարիաթի 1:4: Այս երեկո կկայանան Բ խմբի 3-րդ, 4-րդ և 5-րդ մրցափուլերի հանդիպումները:

3-րդ մրցափուլ, Բ խումբ. Իրան-Հարավ. Կորեա, Ֆինլանդիա-Հայաստան, Ա խումբ՝ 3-րդ մրցափուլ՝ Թուրքիա-Ռուսաստան,Ղազախստան-Հունգարիա: