Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին չպետք է լքի այն: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

Բրազիլացին համոզված է, որ ներկայումս Ագենտինայի հավաքականի հարձակվողն աշխարհում իրեն հավասարը չունի:

«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մեսսին ամենակարևոր ֆուտբոլիստն է նրա համար, որ «Բարսելոնան» կրկին ցուցադրի այն խաղը, որը մենք սովոր ենք դիտել: Մեսսիին պարզապես չեմ պատկերացնում այլ ակումբում: Որպես Մեսսիի ընկեր' ցանկանում եմ, որ նա մնա «Բարսելոնայում»: Նրան ցանկանում եմ տեսնել կատալոնյան թիմում' ֆուտբոլի բարօրության համար»,- հայտարարել է Ռոնալդինյոն: