Հաջորդ տարի կառավարությունը հանդես կգա նախաձեռնությամբ, որով դպրոցական ատեստատի գնահատականները մրցակցային կլինեն բուհերի ընդունելության քննությունների համար: Այս մասին «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Սրանով մենք ցանկանում ենք մեխանիզմ ներդնել, որպեսզի աշակերտները չմոռանան դպրոցի մասին, տարվեն անհատական պարապմունքներով՝ մտածելով, որ դպրոց գնալու անհրաժտություն այլևս չկա»,-ասաց նախարարը:

 

Նա ընդգծեց, որ ատեստատի գնահատականները ընդունելության քննությունների համար մրցակցային դարձնելու եղանակով հնարավոր կլինի հասկացնել ապագա դիմորդներին և նրանց ծնողներին, որ դպրոցական գնահատականը ևս կարևոր է, կստիպի, որպեսզի նրանք անհատական պարապմունքներով տարվելու հետ միաժամանակ մտածեն նաև դպրոց գնալու և բարձր գնահատականներ ստանալու մասին:

 

Ազգային ժողովը քննարկում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է երաշխավորված նվազագույն 9-ամյա կրթական համակարգից անցում կատարել երաշխավորված 12-ամյա կրթության: