Դոնեցկի ժողովրդական Հանրապետության վարչապետ է ընտրվել Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Բորոդայը:

Առաջին փոխվարչապետ է ընտրվել ԴԺՀ առաջնորդներից մեկը՝ Անդրեյ Պուրգինը, խորհրդարանի խոսնակ՝ Դենիս Պուշիլինը: Պաշտպանության նախարարը Իգոր Ստրեկլովն է, Տնտեսական զարգացման նախարար է դարձել Վլադիմիր Պոդգորնին:

 

Իր ելույթում Բորոդայը Ստրելկովին անվանել է իր մտերիմ ընկերը:

 

Նշենք, որ այսօր հրապարակվել է նաև ԴԺՀ Սահմանադրության տեքստը՝ ԴԺՀ-ն սահմանելով երկու պետական լեզուներով խորհրդարանական հանրապետություն: