Ինչպես հայտնում է UNIAN-ը՝ վկայակոչելով գերմանական Welt պարբերականը, Կիևը պատրաստ է ռուսական գազի համար վճարել մոտ 300 դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

 

«Կիևը գազի մատակարարումների շուրջ բանակցություններ է վարում Լեհաստանի, Սլովակիայի և Հունգարիայի հետ և աշխատում է էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Դեշչիցան։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինային գազի գնի զեղչ տրամադրել այն դեպքում, եթե Կիևը վճարի մոտ 2 մլրդ դոլար պարտքը։