ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հարգելով անմեղության կանխավարկածը, իրավասու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից հայտարարել, որ ում մերձավորը կամ ազգականը մասնակից եղած լինի երեկ «Վերնիսաժում» հնչած կրակոցներին, օրենքի ողջ խստությամբ պիտի պատժվի:

 

Այս մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց ի պատասխան հարցի, թե կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի՝ հաշվի առնելով, որ ճիշտ է՝ ոչ պաշտոնապես, սակայն 5 մարդու վիրավորվելու պատճառ դարձած կրակահերթը վերագրվում է ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի փեսային:

 

Նշենք, որ Կարո Կարապետյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր՝ Tonus Construction ընկերության հիմնադիր Աշոտ Տոնոյանը, ում դեմ էլիտար շինարության զոհ դարձած ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ տևական ժամանակ՝ բողոքի ցույցեր են անում՝ կառավարության դիմաց, համարվում են ԲՀԿ-ի այսպես կոչված ՝ օդիոզ կերպարներից մեկը, որոնց նկատմամբ բացասական վերաբերմունք կա:

 

Ի պատասխան հարցի, որ եթե նման միջադեպեր լինում են Հանրապետական կուսակցության օդիոզ պատգամավորների հետ, ապա ԲՀԿ-ն նրանց անխնա քննադատում է, հետևաբար, չկա՞, իրենց օդիոզ կերպարներից ազատվելու մտադրություն, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց.« Համաձայն եմ՝ օդիոզ պերսոնաժ կարող է լինել ցանկացած կուսակցությունում, որովհետև այդ տեսակը, այդ տիպը կուսակցական պատկանելություն չի ճանաչում: