Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության մրցումային վերջին օրը հայ մարզիկները նվաճեցին ևս երկու մեդալ:

Հաջող մրցելույթներ ունեցան հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկները՝ Աշոտ Դանիելյանը (82կգ) և Վաչիկ Վարդանյանը (68կգ), ովքեր արժանացան, համապատասխանաբար, բրոնզե և արծաթե մեդալների: Մինչ այդ բրոնզե մեդալներով էին պարգևատրվել Էդիկ Պետրոսյանը (90 կգ) և Վահան Նիկոլայանը (62 կգ), արծաթե՝ Մխիթար Մխիթարյանը (57 կգ), իսկ Տիգրան Կարապետյանը հռչակվել էր Հին աշխարհամասի չեմպիոն և արժանացել ոսկե մեդալի: Հայաստանի սամբոյի հավաքականի հաշվին գրանցվեց 6 մեդալ. 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե: Այս մասին գրում է սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի սամբոյի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա մայիսի 20-ին: