Սևան-Գետափ ճանապարհի 24-րդ կմ-ին մայիսի 17-ին' ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան-X» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Մայիսի 17-ին' ժամը 12.00-ի սահմաններում, պատահար է տեղի ունեցել նաև Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի շրջվելու հետևանքով, վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: